Թբիլիսիում բացվել է Հեյդար Ալիեւի հուշատախտակը

Այսօր Թբիլիսիում՝ Քուռ գետի աջ ափին, բացվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշատախտակը եւ նրա անունով է կոչվել առափնյա փողոցի մի հատվածը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, տեղի ադրբեջանական համայնքի, հասարակայնության ներկայացուցիչներ:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության վկայությամբ, 4-մետրանոց հուշատախտակի վրա նշված է, որ հուշարձանից մինչեւ Բաքու 556 կիլոմետր է, մինչեւ Անկարա՝ 1441 կիլոմետր:

Հուշատախտակի տեղադրումն արժեցել է շուրջ 16 հազար դոլար:

Այսօր Հեյդար Ալիեւի պատվին անվանակոչվել է նաեւ Քուռի աջ առափնյա փողոցի մի հատվածը. մյուս հատվածը նախկին պես կրում է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունը: