Հայաստանի Ազգային ժողովի` երկուշաբթի օրը մեկնարկած հերթական նստաշրջանի առաջին քառօրյայի օրակարգում կառավարության նախաձեռնությամբ ընդգրկվեց Ընտրական օրենսգրքում, «Քաղաքացիության մասին» եւ «Զինապարտության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի համոզմամբ, առաջարկվող փոփոխությունները «հող են նախապատրաստում առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծաքանակ կեղծիքների համար»:
Կառավարությունը, օրինակ, առաջարկում է «Քաղաքացիության մասին» օրենքում 1995 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիությունը կորցրած եւ այլ պետության քաղաքացի դարձած անձանց Հայաստանի քաղաքացիություն տալ պարզեցված կարգով, ինչը նշանակում է վերացնել նախկինում գործող կարգը, թե քաղաքացիություն ստանալու համար անձը պետք է երեք տարի մշտապես բնակվի Հայաստանում:
Իսկ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ` Հայաստանի քաղաքացիություն ստացած անձը կարող է քվեարկել մայրաքաղաքի ցանկացած ընտրատեղամասում, իսկ մարզերում նրանց կհատկացվի առանձին տեղամաս: Ըստ Դալլաքյանի, այսպիսով «փորձում են մեկ անձի` մի քանի տեղերում քվեարկելու հարցը լուծել»:
«Գործող իշխանությունները, որոնք բազմիցս սին հայտարարություններ են արել ազատ, արդար ընտրություններ անցկացնելու մասին, փորձում են ստեղծել ռեզերվ` ապագա խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վիկտոր Դալլաքյանը` պարզաբանելով. - «Սա հնարավորություն կտա, որ գործող իշխանությունները այդ գործընթացին մասնակից դարձնեն անգամ հաշվառում չունեցող քաղաքացիների»:
Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք անընդհատ պատրվակներ են որոնում հենց այսօր հայտարարելու, որ առաջիկա ընտրությունները կեղծվելու են կամ խախտումներ են լինելու»:
«Երբ մարդիկ բերեն իրենց մտահոգությունների հետ կապված հիմնավորումներ, այն ժամանակ կարելի է այդ ամեն ինչը քննարկել», - հավելեց Ազգային ժողովի նախագահը` նկատի ունենալով, որ ներկայացված փոփոխությունները դեռ քննարկման փուլ պիտի անցնեն:
Աստղիկ Բեդեւյան