Եվրախորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Հրանտ Դինքի հիշատակը

Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում երեկ լռության րոպեով հարգեց «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը:

«Ֆրանսպրես»֊-ը փոխանցում է խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգի խոսքերը, թե միայն այն փաստը, որ հազարավոր մարդիկ են ներկա եղել Դինքի հուղարկավորությանը, «հույս է ներշնչում, որ այս տխուր իրադարձությունը արագացուցիչ կդառնա Թուրքիայի իշխանությունների համար՝ դեպի բարեփոխումներ ու ազատությունների երաշխիքներ»:

Եվրախորհրդարանը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բազմիցս կոչ է արել Թուրքիային վերանայել Քրեական օրենսգրքի 301֊րդ հոդվածը, որը սահմանափակում է արտահայտվելու ազատությունը:


Ռուզան Խաչատրյան