Վրաստանի կառավարությունը որոշել է ձմռանը չբարձրացնել գազի սակագինը

Վրաստանի կառավարությունը որոշել է ձմռան ամիսներին չբարձրացնել գազի սակագինը բնակչության համար: Այդ մասին այսօր հայտնել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Նրա վկայությամբ՝ այժմ Վրաստանը գազ է ստանում երկու աղբյուրից՝ Ադրբեջանից եւ «235 դոլար քաղաքական սակագնով» Ռուսաստանից:

Սահակաշվիլին չի մանրամասնել՝ արդյո՞ք ձմռան ավարտից հետո սակագներն աճելու են: