Դինքի սպանության գործով եւս երկու կասկածյալ է ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը եւս երկու կասկածյալի է ձերբակալել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով:

Կասկածյալներից մեկը ձերբակալվել է Ստամբուլում, մյուսը՝ Տրապիզոնում, որտեղից են Դինքի սպանությունը խոստովանած Օգյուն Սամասթը եւ մնացած 5 կասկածյալները:

Առայժմ քննիչները ենթադրում են, որ կասկածյալները որեւէ կազմակերպության անդամ չեն, այլ ինքնուրույն են փորձել կանխել «Թուրքիայի միասնականությանը սպառնացող վտանգները»: