Ադրբեջանի նախագահը պետական այցով ժամանել է Փարիզ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` երկուշաբթի օրը սկսված եռօրյա պետական այցի շրջանակներում նախատեսվում է Փարիզում ստորագրել տնտեսության, գիտության, մշակույթի, քաղաքացիական պաշտպանության ոլորտներին վերաբերող մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահները կստորագրեն Քաղաքական դեկլարացիա, որը կսահմանի երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է նաեւ, որ հնարավոր է մի շարք պայմանագրերի ստորագրում: