Ռենե վան դեր Լինդենը վերընտրվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Հոլանդացի Ռենե վան դեր Լինդենը երկուշաբթի երեկոյան միաձայն վերընտրվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում՝ երրորդ անգամ մեկամյա ժամկետով ստանձնելով Վեհաժողովի ղեկավարությունը:

Ինչպես ասված է Վեհաժողովի պաշտոնական հաղորդագրությունում, Ռենե վան դեր Լինդենը իր ելույթում առանձնացրել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առաջնայնությունները 2007 թվականի համար եւ վստահեցրել, որ կշարունակի նախորդ երկու տարիներին գործադրած ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության խթանման ուղղությամբ:

Ընտրվել են նաեւ Վեհաժողովի նախագահի տեղակալներ՝ տարբեր երկրներ ներկայացնող 20 խորհրդարանականներ: