Ադրբեջանում հեղաշրջման փորձի կասկածանքով 16 մարդ է ձերբակալվել

Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են 16 քաղաքացու, որոնք կասկածվում են պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը:

Ազգային անվտանգության նախարարության խոսնակ Արիֆ Բաբաեւն այսօր հայտնել է, որ ձերբակալվածները պատրաստվում էին ուժով տիրանալ իշխանությանը:

Նրա վկայությամբ՝ ձերբակալվածները մեղադրվում են դավաճանության, հանցավոր խումբ կազմավորելու, ապօրինաբար զենք եւ թմրադեղ պահելու եւ կեղծ թղթադրամներ տպելու մեջ:

Ձերբակալվածների անուները չեն հրապարակվում:

Անցած ամիս պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեղադրանքով Հայաստանում ձերբակալվել էր երեք մարդ: