Ադրբեջանական ինտերնետային պարբերականի խմբագիր Բախտիյար Հաջիեւը 12 օրվա ազատազրկման է դատապարտվել գների կտրուկ աճի դեմ արշավ ծավալելու համար: Այդ մասին այսօր հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Անցած շաբաթվանից բենզինի գինը Ադրբեջանում աճել է 50 տոկոսով, իսկ էլեկտրականության սակագինը՝ 300 տոկոսով: Բարձրացել են նաեւ հասարակական տրանսպորտի ուղեվարձը եւ գազի սակագինը: