Մոսկվացի հավաքարարները կհանգստանան Եգիպտոսի լողափներում

Մոսկվայի լավագույն հավաքարարները, որոնք հաղթող են ճանաչվել «Մոսկովյան բակ» ամենամյա մրցույթում, հունվարին եւ փետրվարին երկու շաբաթ կհանգստանան Եգիպտոսում:

«30 լավագույն հավաքարարները հնարավորություն կունենան հանգստանալու Կարմիր ծովի լողափներում»,֊ - ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին ասել են Մոսկվայի քաղաքապետարանում:

Հավաքարարների եգիպտոսյան ուղեւորությունը ֆինանսավորվելու է քաղաքային բյուջեից: