Ավարտվել է Վասիլի Ալեքսանյանի գործի քննությունը

Ռուսաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է ՅՈՒԿՈՍ նավթային ընկերության փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի գործով քննությունը:

Ալեքսանյանի փաստաբան Գեւորգ Դանղյանը ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին այսօր հայտնել է, որ ներկայումս ինքն ու իր պաշտպանյալը ծանոթանում են գործի նյութերին, ինչից հետո դրանք կհանձնվեն դատարան:

Ալեքսանյանը, որն այժմ կալանված է, մեղադրվում է, մասնավորապես, «Տոմսկնեֆտ» ընկերության 12 միլիարդ ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի եւ գույքի հափշտակման մեջ:

Ալեքսանյանը հերքում է բոլոր մեղադրանքները: