ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Նենսի Փելոսին հանդես է եկել Իրաքում նախագահ Ջորջ Բուշի վարած քաղաքականության դեմ ելույթով՝ հայտարարելով, թե Կոնգրեսը Բուշին չի տա պատերազմի համար «բաց չեկ», այսինքն՝ իր ուզած չափով դրամ ծախսելու հնարավորություն: Փելոսիի խոսքերով, իրենք կմերժեն Բուշի առաջարկը, եթե վերջինս պահանջի նոր զորքերի տեղակայում Իրաքում:
ԱՄՆ-ի նախագահը մտադիր է Իրաքում ամերիկյան զորքերի թվակազմը ավելացնել եւս 20 հազարով:
Փելոսին ընդհանուր առմամբ կողմ է, որ հավելյալ գումարներ ծախսվեն Իրաքում արդեն իսկ տեղակայված զորքերի ու գործողությունների համար, սակայն դեմ է զորքերի թվակազմի մեծացմանը:
Հանրապետականները, որոնք ներկայումս փոքրամասնություն են կազմում Կոնգրեսում, պնդում են, թե բռնություններն Իրաքում դադարեցնելու համար անհրաժեշտ են հավելյալ ուժեր, եւ կասկած են հայտնում, որ դեմոկրատները կմերժեն կամ կկարողանան մերժել նախագահի ծրագրերը:
«Նախագահ Բուշը ողջունում է Իրաքի հարցում որեւէ գաղափար, որը կտանի հաջողության», - ասել է Սպիտակ տան խոսնակը՝ նշելով, որ Բուշն այժմ վերջնական տեսքի է բերում իր ծրագրերը, որոնք զորքերի թվակազմի մեծացման հետ նախատեսում են նաեւ հավելյալ գումարներ նոր աշխատատեղերի եւ վերակառուցման աշխատանքների համար:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես