Ֆրանսիայի նախագահության թեկնածուն ճանաչվել է աշխարհի ամենանորաձեւ հագնվող քաղաքական գործիչը

Ֆրանսիայի նախագահության թեկնածու, սոցիալիստ Սեգոլեն Ռուայալը բրիտական «Դեյլի թելեգրաֆ» թերթի կողմից ճանաչվել է աշխարհի ամենանորաձեւ հագնվող քաղաքական գործիչը:

Ամենանրբագեղ հագուստը կրողների թվում են նաեւ ԱՄՆ֊-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ սենատոր Հիլարի Քլինթոնը:

Ամենաանճաշակ ոճը, ըստ անգլիական թերթի, ունի հայտնի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորիան: