Աբխազիայում մասնակի զորահավաք է հայտարարվել

Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշը մասնակի զորահավաք է հայտարարել: Այդ մասին այսօր հայտնել է արտգործնախարար Սերգեյ Շամբան:

Նրա վկայությամբ՝ դա կատարվել է «իրադրության բարդացման կապակցությամբ եւ Գալիի շրջանում վրացական կողմի հնարավոր ուժային գործողությունները կանխելու նպատակով»:

Իրադրությունը Գալիի շրջանում սրվել է, երբ այս շաբաթ այնտեղ սպանվեցին երեք աբխազ ոստիկաններ, եւ Սուխումին նրանց սպանության մեջ մեղադրեց վրացական կողմին: