Մամուլի տեսություն

«Հայոց Աշխարհ-ը տեղեկացնում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2006 թվականի մրցանակ է շնորհել Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամը: Նման մրցանակներ ստացել են նաեւ Վարշավայի եւ համայն Լեհաստանի միտրոպոլիտ Սավվան, ՄԱԿ-ի 6-րդ գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալին եւ «Գազպրոմ» ընկերությունը: Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունենալու հաջորդ տարի հունվարի 21-ին Մոսկվայում՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի ղեկավարությամբ:

«Իրավունք»-ը այս տարվա վերջին համարում փոխանցում է «ՀՀ իշխանությունների ամանորյա ուղերձը` հայ ժողովրդին». - «Կրճատիր սպասելիքներդ ու ապրիր երջանիկ; մի մեղադրեք օլիգարխներին, քչով բավարարվողը կապիտալիստ չի դառնա; մի պահանջեք ընտրակաշառքի չափի բարձրացում. բոշային անկախ երկիր չի սազում; եղեք բարեկիրթ իշխանությունների հանդեպ; ընդդիմադիրներ, գոտեպնդվեք՝ տաշած-թրաշած գլուխը գետնին չի մնում» եւ նման եւս 31 ուղերձ, իսկ մնացածը թերթի խմբագրակազմը խոստանում է հրապարակել հաջորդ տարի:


Կարինե Քալանթարյան