Իրաքում զոհված ամերիկացիների թիվը գերազանցեց սեպտեմբերի 11֊-ի զոհերի թիվը

Ամերիկյան բանակի կորուստները Իրաքում հասան 2978-֊ի, ինչը գերազանցում է 2001 թվականի սեպտեմբերի 11-֊ի ահաբեկչության զոհերի թիվը: Ալ Քաեդա ահաբեկչական ցանցի գործողության արդյունքում ԱՄՆ-֊ում զոհվել էր 2973 մարդ:

Այսօր Բաղդադում տեղի ունեցած երեք պայթյունների հետեւանքով զոհվել է 14 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: