2006 թվականին աշխարհում ռեկորդային թվով լրագրող է սպանվել, հաղորդում է Ժնեւում գտնվող Press Emblem Campaign կազմակերպությունը: Դրա վկայությամբ՝ մասնագիտական պարտականությունները կատարելիս այս տարի աշխարհում սպանվել է 94 լրագրող, մինչդեռ անցած տարի զոհերի թիվը 68 էր:
Լրագրողներից 48-֊ը սպանվել է Իրաքում: Ըստ կազմակերպության՝ Իրաքի հակամարտությունը լրագրողների համար ամենավտանգավորն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր, հաղորդում է «Ֆրանսպրես»֊-ը:
Լրագրողներից 48-֊ը սպանվել է Իրաքում: Ըստ կազմակերպության՝ Իրաքի հակամարտությունը լրագրողների համար ամենավտանգավորն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր, հաղորդում է «Ֆրանսպրես»֊-ը: