Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, որը հաջորդ ամսից ստանձնելու է ԵԱՀԿ֊-ի նախագահությունը, Մոսկվայում հայտարարել է, որ Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում ելնելու է առկա արդյունքներից եւ նախաձեռնություններից:
Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Մորատինոսը ասել է, որ իր երկիրը այդ հարցերին վերաբերվելու է «համեստ եւ փոխզիջումային կերպով»:
«Մենք կաշխատենք այն արդյունքների հիման վրա, որոնք արդեն առկա են տվյալ բնագավառում»,֊ - ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի՝ ասել է նա:
Անցած շաբաթ Իսպանիայի արտգործնախարարի հետ հանդիպել էին ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահները, որոնք նրան ծանոթացրել էին Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող բանակցությունների մանրամասներին: