Նամիկ Թանը նշանակվել է Իսրայելում Թուրքիայի դեսպան

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը նշանակվել է Իսրայելում Թուրքիայի դեսպան: Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, նա այդ պաշտոնում կփոխարինի Ֆերիդուն Սինիրլիօղլուին:

50-ամյա Թանը մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Անկարայի համալսարանը:

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնը Նամիկ Թանը զբաղեցնում էր 2004 թվականից: