Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, որ թեեւ իր երկիրը կորցրել է արտահանման շուկաների 70 տոկոսը, ներքին համախառն արդյունքի աճն այս տարի կազմելու է 10 տոկոս:
Այս տարի Ռուսաստանը դադարեցրել է գինու եւ որոշ գյուղատնտեսական մթերքների ներկրումը Վրաստանից:
Նողաիդելին Վաշինգտոնում հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կարողանում է վերակողմնորոշել տնտեսությունը Ռուսաստանից դեպի Արեւմուտք: Նրա վկայությամբ՝ չնայած Ռուսաստանը սպառնացել է ձմռանը դադարեցնել գազի մատակարարումը, Վրաստանը կհոգա իր էներգետիկ կարիքները Ադրբեջանի հետ կնքված պայմանագրի շնորհիվ:
Նողաիդելին նաեւ համոզմունք է հայտնել, որ իր երկիրը շուտով դառնալու է ՆԱՏՕ֊-ի անդամ: «Մենք իսկապես հույս ունենք եւ ակնկալում ենք, որ հաջորդ ընդլայնման ժամանակ Վրաստանը կդառնա այդ դաշինքի անդամ», -֊ ասել է Նողաիդելին: