Ադրբեջանը կարող է ընդհանրապես հրաժարվել ռուսաստանյան գազից

Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը այսօր հայտարարել է, թե հաջորդ տարի Ադրբեջանը կարող է լիովին հրաժարվել ռուսաստանյան գազից:

Նրա վկայությամբ՝ Ադրբեջանը ռուսաստանյան գազը չի գնի, քանի որ «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է երկու անգամ ավելացնել գազի սակագինը եւ երեք անգամ կրճատել դրա մատակարարման ծավալը:

«Նախագահի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-֊ին ես Թբիլիսիում հանդիպել եմ Վրաստանի եւ Թուրքիայի էներգետիկայի նախարարների հետ եւ քննարկել «Շահ ֊Դենիզ» հանքավայրի գազի բաշխման հարցը: Մենք որոշել ենք Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ բաժանել այն 3 միլիարդ խորանարդ մետր գազը, որը նախկինում ծրագրվում էր մատակարարել Թուրքիային»,֊ - ըստ day.az-֊ի, ասել է Ալիեւը: