Նողաիդելին հանդիպել է Ռայսի հետ

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ֊-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ այլ պաշտոնյաների հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկման առարկա են դարձել նաեւ Վրաստանի լարված հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ թվում Մոսկվայի սպառնալիքը՝ դադարեցնել գազի մատակարարումը, եթե Վրաստանը չհամաձայնի երկու անգամ ավելի վճարել դրա դիմաց:

ԱՄՆ-֊ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան ասել է «Ասոշիեյթեդ փրես»֊-ին, թե Վաշինգտոնը կնախընտրեր, որ Վրաստանը այլընտրանքային գազամատակարարման աղբյուրի շուրջ բանակցեր ոչ թե Իրանի, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

Այսօր Նողաիդելին հանդիպելու է փոխնախագահ Դիք Չեյնիի եւ կոնգրեսականների հետ: