Մեքսիկայի նորընտիր նախագահ Ֆելիպե Կալդերոնը, որի պաշտոնամուտը կայացավ անցած շաբաթվա վերջին, իր առաջին հրամանագրերից մեկով կրճատել է իր եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը:
Միաժամանակ, նախագահը հայտարարել է, թե խնդրելու է խորհրդարանին ավելացնել զինվորականների եկամուտները:
Նախագահի աշխատավարձը կազմում էր տարեկան 245 հազար դոլար: Այժմ այն կրճատվել է 10 տոկոսով: Պետական պաշտոնյաների աշխատավարձը կրճատելու հաշվին գոյացած միջոցները, ինչպես հաղորդել են տեղական լրատվամիջոցները, ուղղվելու են սոցիալական ոլորտ: