ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը ուշադրություն է հրավիրել, որ Ռիգայում կայացած գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը «Հարավային Կովկասի պետությունների եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը»:
«ՆԱՏՕ-ն դա արեց առաջին անգամ», - հայտարարել է Ֆրիդը: - «Դա կարեւոր ազդանշան է նշված երկրներին»:
Միաժամանակ, նա պարզաբանել է, թե տվյալ քայլը չի նշանակում, թե Հյուսիսատլանտյան դաշինքը այդ երկրներին «գործողությունների ազատություն» է տալիս, եւ ընդգծել է, որ «սառեցված հակամարտությունները» հետխորհրդային տարածքի այդ մասում կարող են ունենալ «միայն խաղաղ լուծումներ»:
«Տարածքային ամբողջականությանը աջակցելը վերստին զինվելու եւ պատերազմ սկսելու կոչ չէ», - հստակեցրել է Դենիել Ֆրիդը չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր Ռիգայի գագաթնաժողովի արդյունքների ամփոփմանը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցին՝ հայտարարելով, որ դա կախված է հենց Թբիլիսիի գործողություններից, եւ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի գործընկերներից չի պահանջում հավանություն դաշինքին Վրաստանի անդամակցությանը:
«Կկատարի՞ արդյոք Վրաստանը այն, ինչ անհրաժեշտ է անել ՆԱՏՕ-֊ին անդամակցելուն պատրաստ լինելու համար՝ կախված է հենց այդ երկրից», - ասել է ամերիկացի դիվանագետը եւ հավելել. - «Այդ խնդիրների թվում ոչ միայն ժողովրդավարական հաստատությունների եւ տնտեսության ամրապնդումն է, այլեւ ներքին տարածքային խնդիրների խաղաղ կարգավորումը»:
Ամերիկյան վարչակազմը, ըստ Ֆրիդի, «ցանկանում է օգնել» Վրաստանի իշխանություններին հասնել առաջադրված նպատակին, սակայն, վերջին հաշվով, դա «Վրաստանի պատասխանատվությունն է». - «Այսպիսով, ճիշտ չէ ասելը, թե նախագահը [Ջորջ Բուշը] ջանում է Վրաստանին խցկել դաշինք»:
Ռիգայում ԱՄՆ-ի նախագահը, Դենիել Ֆրիդի մեկնաբանմամբ, ընդամենը «ցանկացել է հասնել նրան, որ Վրաստանին հնարավորություն տրվի անել այն, ինչ նրան անհրաժեշտ է անել»:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Բուշը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են Վրաստանի եւ Ուկրաինայի համար: