Մինսկում այսօր կայանալիք ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, հանդիպման օրակարգի առանցքային հարցը կազմակերպության բարեփոխումն է` տնտեսական ինտեգրացումից մինչեւ անվտանգության եւ կայունության ապահովում:
«Մենք կարծում ենք, որ բարեփոխման կարիք ունի թե ԱՊՀ-ի կառուցվածքը, թե բովանդակային մասը», - անդրադառնալով այս հանդիպմանը` անցած շաբաթ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«ԱՊՀ-ի համակարգը այժմ աչքի չի ընկնում դինամիզմով եւ նպատակաուղղված չէ հասնելու կոնկրետ արդյունքների», - ընդգծել էր նախարարը:
Հայաստանը, ըստ Վարդան Օսկանյանի, ակտիվորեն մասնակցում է ԱՊՀ-ի բարեփոխման գործընթացին եւ հույս ունի, որ դրա արդյունքում անդամ երկրների միջեւ հարաբերությունները կտեղափոխվեն նոր հարթություն եւ կբարձրանա կազմակերպության միջազգային վարկը:
Վաղը արդեն կառույցի ապագան եւ հեռանկարները կքննարկեն ԱՊՀ-ի անդամ երկրների նախագահները:
Նույն օրը Մինսկում բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները՝ երրորդ անգամ այս տարվա ընթացքում:
Հեղինե Բունիաթյան, Պրահա