Երեւանում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները

Այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Երեւանում հանդիպելու են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ` քննարկելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը:

Մինսկի խմբի համանախագահներ` ռուսաստանցի Յուրի Մերզլյակովը եւ ֆրանսիացի Բեռնար Ֆասյեն Երեւանում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջարկելու են առաջիկայում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նաեւ, որ Երեւանի չի ժամանելու Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Հայաստանյան հանդիպումներից անմիջապես հետո Մերզլյակովն ու Ֆասյեն մեկնելու են Բաքու:


Կարինե Քալանթարյան