Գերմանացիների մեծամասնությունը դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, գերմանացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը:

ZDF TV հեռուստակայանի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, հարցվածների 61 տոկոսը դեմ է Թուրքիայի անդամակցությանը, 33 տոկոսը՝ կողմ:

DPA-ն նշում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկում է Թուրքիային շնորհել ոչ թե Եվրամիության լիիրավ անդամի, այլ արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ:

Ըստ նույն աղբյուրի, թուրքերը Գերմանիայի ամենախոշոր ազգային փոքրամասնությունն են. այսօրվա դրությամբ Գերմանիայի 82 միլիոն բնակիչներից 2 միլիոն 800 հազարը թուրք է: