Թբիլիսին չի ճանաչի Հարավային Օսիայի անկախության հանրաքվեի արդյունքները

Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին չի ճանաչի Հարավային 0սիայի անկախության հանրաքվեի արդյունքները:

«Այդ հանրաքվեն օրինական չէ», - «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, ասել է Բեժուաշվիլին: - «Մենք շարունակելու ենք աշխատանքը Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ»: