Ալի Լարիջանին ժամանել է Մոսկվա

Այսօր Մոսկվա է ժամանել միջուկային ծրագրի հարցով Իրանի գլխավոր բանագնաց Ալի Լարիջանին:

Ռուսաստանն առաջարկել է լրամշակել եւ մեղմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշակած նախագիծը, որը ենթադրում է պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ:

Լարիջանին ասել է, որ Իրանը կվերանայի հարաբերությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունի Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձեւը: