«Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) շնորհավորում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում ամերիկահայության աջակիցներին հաղթանակի կապակցությամբ», - հայտարարել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նա վստահություն է հայտնել, որ նոյեմբերի 7-ի ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք 110-րդ Կոնգրեսի ղեկավարությունը նոր հնարավորություններ կընձեռի Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման համար:
Ամերիկայի հայկական համագումարն ակնկալում է նաեւ, որ նորընտիր Կոնգրեսը կկարողանա ապահովել հարեւան երկրների կողմից Հայաստանի մեկուսացման վերացումը եւ առաջնայնություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգությանն առնչվող հիմնահարցերը:
Ամերիկայի հայկական համագումարն իր հաղորդագրությունում նշում է, որ դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրվելու դեպքում կդառնա Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի՝ այդ բարձր պաշտոնն զբաղեցնող առաջին անդամը:
Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ Հայկական հարցերով հանձնախմբի շուրջ 50 անդամներ նորընտիր Կոնգրեսում ղեկավար պաշտոններ կզբաղեցնեն, այդ թվում՝ հանձնաժողովների նախագահների:
Հայկական հարցերով հանձնախմբի անդամների մեծամասնությունը, այդ թվում հանձնախմբի համանախագահներ՝ դեմոկրատ Ֆրենկ Փալոնը եւ հանրապետական Ջո Նոլենբերգը, վերընտրվել են:
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուն վերընտրվել է, իսկ Ջոն Սուինին՝ ոչ:
Սենատում վերընտրվել է հայամետ սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեզը, իսկ հանրապետականներ Ռիք Սանթորումը եւ Լինքոլն Չաֆին պարտություն են կրել:
Օհայոյում նահանգապետ է ընտրվել դեմոկրատ Թեդ Սթրիքլենդը, որն անդամակցում էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին:
Կալիֆոռնիայում վերընտրվել է հանրապետական Առնոլդ Շվարցենեգերը, որը հայտնի է հայանպաստ մի շարք քայլերով:
Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, հանրապետական Գրեգ Աղազարյանը վերընտրվել է, իսկ դեմոկրատ Փոլ Գրեգորյանը դարձել է առաջին ամերիկահայը, որը նահանգային խորհրդարանում կներկայացնի հայաշատ Գլենդեյլ-Բըրբանք շրջանը:
110-րդ Կոնգրեսի նստաշրջանն սկսվելու է 2007 թվականի հունվարին, երբ Ներկայացուցիչների պալատն ընտրելու է իր խոսնակին: