Նինո Բուրջանաձե. «Վրաստանն իր գազատարը չի վաճառի»

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն այսօր հայտարարել է, որ Վրաստանը իր գլխավոր գազամուղը չի վաճառի:

«Գազատարը Վրաստանի համար ռազմավարական նշանակության օբյեկտ է եւ վաճառքի ենթակա չէ»,֊ - ասել է խոսնակը խորհրդարանի նիստում:

Երեկ «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը հայտարարել էր, թե «Վրաստանը հնարավորություն ունի Ռուսաստանից մատակարարվող գազի դիմաց վճարելու իր էներգետիկ ակտիվներով»:

Նա հայտնել էր, որ նման առաջարկ արվել է բոլոր երկրներին, բայց ձեռնտու տարբերակ առաջարկել է միայն Հայաստանը: