ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը ադրբեջանական APA գործակալության հարցազրույցում հայտնել է, որ համանախագահները դեռեւս պատասխան չեն ստացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում անցկացնելու առաջարկությանը:
Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի՝ նոյեմբերի 14-ին Բրյուսելում նախատեսված բանակցությունների ընթացքում այդպիսի համաձայնության հասնելու հնարավորությանը վերաբերող հարցին` Մերզլյակովն ասել է, որ նրանք կարող են միայն առաջարկել նախագահներին նման հանդիպման անցկացումը. - «Մենք հուսով ենք, որ դա կլինի»:
Հարցին՝ «եթե նախագահները պայմանավորվեն հիմնական սկզբունքների շուրջ, կսկսե՞ն արդյոք կարգավորումը, եւ որո՞նք կլինեն նրանց առաջին քայլերը», Մերզլյակովը պատասխանել է, որ խոսքը դեռեւս միայն սկզբունքների մասին է. - «Այս փաստաթղթում թվարկվում են սկզբունքները, դրանք պետք է լցնել կոնկրետ գործողություններով, որոնք պետք է նախատեսվեն [շրջանակային] համաձայնագրով»:
«Օրինակ՝ զորքերի դուրսբերումը գրավյալ տարածքներից. որպես սկզբունք ճանաչվում է, բայց երբ, որտեղից, ուր, ինչպես՝ այդ ամենը պետք է արձանագրել փաստաթղթում», - նշել է Մերզլյակովը եւ հավելել. - «Դրա համար ժամանակ է պետք»:
Նա նշել է նաեւ, որ համանախագահները ողջունում են հոկտեմբերի 20-ին ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի նախաձեռնությամբ կայացած հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ. - «Այն տեղավորվում է կողմերի միջեւ վստահության ամրապնդման միջոցների շրջանակում»: