Հոլանդիայում «Թուրքերի համաժողով» անվամբ լոբբիստական կազմակերպությունը երեկվանից արշավ է սկսել, հորդորելով թուրքական ծագում ունեցող հոլանդացի ընտրողներին բոյկոտել բոլոր այն կուսակցություններին, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, նոյեմբերի 22-ին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ սկսված արշավը Նիդերլանդների թուրքերի պատասխանն է երկու առաջատար՝ Քրիստոնեա-դեմոկրատական եւ Լեյբորիստական կուսակցություններին, որոնք իրենց ցուցակներից հանել են թուրք թեկնածուներին՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար:
Լոբբիստական խումբը քարոզչական պաստառներ է տարածել, որոնցում կոչ է անում ընտրողներին իրենց ձայնը տալ D-66 կենտրոնամետ փոքր կուսակցության թեկնածուների օգտին, քանի որ այդ կուսակցությունը միակն է երկրի հիմնական կուսակցություններից, որը իր պաշտոնական դիրքորոշմամբ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
«Օգտագործենք մեր քվեները՝ դաս տալու նրանց, ովքեր ուզում են սահմանափակել մեր ժողովրդավարական իրավունքները», - ասված է թուրք լոբբիստների պաստառներում, որոնք տարածվել են թուրքական համայնքներ ունեցող ամենամեծ քաղաքներում: