Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, պետական սահմանի սահմանանշման եւ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Գեորգի Մանջղալաձեն չի բացառել փոխզիջումային տարբերակի կիրառումը վրաց-ադրբեջանական սահմանի վրա գտնվող Դավիթ Գարեջի վանքի շրջակա տարածքի առնչությամբ: Նման փոխզիջումային տարբերակ նա համարել է, մասնավորապես, «սահմանամերձ շրջանների հատվածների փոխանակումը»:
«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Մանջղալիձեն ընդգծել է, որ դա բավական տարածված նախադեպ է միջազգային պրակտիկայում:
100 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերես ունեցող վանքի տարածքի մի մասը դեռ խորհրդային ժամանակաշրջանից գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Վրաստանի արտգործնախարարի տեղակալը հերքել է վրացական լրատվամիջոցների հաղորդումները, թե վանական համալիրի մի մասը զբաղեցրել են ադրբեջանցի սահմանապահները:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդագրության համաձայն, Մանջղալիձեն նաեւ հայտարարել է, թե «Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ չկան տարածքային վեճեր, կան երկու երկրների միջեւ պետական սահմանի որոշակի չհամաձայնեցված հատվածներ, որոնց ճշգրտումն ակտիվորեն իրականացվում է երկու երկրների փորձագետների մասնակցությամբ»:
Նրա խոսքերով, վրաց-ադրբեջանական շուրջ 460-կիլոմետրանոց սահմանի 300 կիլոմետրը կամ 65 տոկոսը արդեն համաձայնեցվել է պետական հանձնաժողովների մակարդակով:
Մանջղալաձեն հայտնել է, որ Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու Բաքու այցի ընթացքում քննարկվելիք հարցերի թվում է նաեւ երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման հարցը: