Նիյազովը խոստացել է մինչեւ 2030 թվականը ապահովել գազի, էլեկտրականության, ջրի եւ աղի անվճար մատակարարումը

Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովն այսօր խոստացել է, որ իր երկրի քաղաքացիները մինչեւ 2030 թվականը շարունակելու են անվճար գազ, էլեկտրականություն, ջուր եւ աղ ստանալ:

Թուրքմենբաշին այդ հայտարարությունն արել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ «Հալք Մասլահաթի»-ի (Ժողովրդական խորհուրդ) 17-րդ նստաշրջանի բացման ժամանակ:

Թուրքմենները անվճար գազ, էլեկտրականություն, ջուր եւ աղ ստանում են 1992 թվականից սկսած, սակայն, ըստ հաղորդումների, դրանց մատակարարման խափանումները հաճախակի են: