Վլադիմիր Պուտին. «Հունվարի 15֊-ից կդյուրացվի Ռուսաստանում մնալու եւ աշխատելու թույլտվություն ստանալու կարգը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտնել է, որ հաջորդ տարվա հունվարի 15֊-ից էապես դյուրացվելու է Ռուսաստանում մնալու եւ աշխատելու թույլտվություն ստանալու կարգը:

Ելույթ ունենալով այսօր Սանկտ Պետերբուրգում բացված հայրենակիցների համաժողովում` Պուտինը ասել է.֊ - «Մենք պայքարելու ենք անօրինական ներգաղթի դեմ, բայց հեշտացնելու ենք օրինականացման գործընթացը նրանց համար, ովքեր ապրում եւ աշխատում են Ռուսաստանում»:

Նա հայտնել է, որ բարձրանալու է գործատուների պատասխանատվությունը, զուգահեռաբար վերացվելու են վարչական արգելքները:

Ռուսաստանում ապրում եւ աշխատում են հարյուր հազարավոր հայաստանցիներ: