Մոսկվայում բնակվող վրացիներից շատերը սկսել են փոխել իրենց ազգանունները` «ռուսականացնելով» դրանք:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի վկայությամբ՝ Մոսկվայի ԶԱԳՍ-֊երի կեսը նման խնդրանքներ է ստացել:
«Ազգանունը եւ անունը կարող են փոխել միայն նրանք, ովքեր գրանցում ունեն, այլապես մենք ավելի շատ դիմումներ կունենայինք»,֊ - փաստել է Մեդվեդկովոյի շրջանի ԶԱԳՍ-֊ի պետ Օլգա Մեդվեդեւան:
Ռուս-֊վրացական հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո Ռուսաստանից արտաքսվել է Վրաստանի ավելի քան 700 քաղաքացի:
Միաժամանակ, «Նովիե իզվեստիա» թերթը տեղեկացնում է, որ հայտնի դերասան Ստանիսլավ Սադալսկին՝ ի նշան բողոքի վրացիների հանդեպ սկսված հետապնդումների դեմ, ցանկություն է հայտնել դառնալ Վրաստանի քաղաքացի: Սադալսկին խաղացել է «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Բարեխոսեք խեղճ հուսարի համար» եւ այլ հայտնի կինոնկարներում: