Հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Ընտրական համակարգի վերականգնման շարժում»

«Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոն» (ՀԵՆԿ) հայաստանյան հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Ընտրական համակարգի վերականգնման շարժում», եւ քաղաքական կուսակցություններին, այլ հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին ու ակտիվ քաղաքացիներին դիմել է շարժմանը մասնակցելու կոչով:

«Մեր հիմնական նպատակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այլընտրանք կառույց ստեղծելն է, Հայաստանի տարածքով մեկ ամբողջ ինֆորմացիային տիրապետելը, այսինքն` ընտրությունների վերահսկողությունը` նախընտրական գործընթացներից մինչեւ քվեարկության օրն ու դրան հաջորդող օրերին», - չորեքշաբթի օրը֊ «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԵՆԿ֊-ի անդամ Աշոտ Ֆելիկյանը: -֊ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր թվերը կհրապարակի, մենք՝ մերը, եւ հասարակությունն ինքը կկողմնորոշվի՝ ո՞ր թվերին հավատա եւ ի՞նչ քայլերի դիմի»:

Կազմակերպությունը դիտորդների եւ վստահված անձանց անվճար ուսուցում է կազմակերպելու:

ՀԵՆԿ֊-ը հիմնվել է 2004 թվականին, նրա անդամներն ընտրական դիտորդական առաքելություններ են իրականացրել Հայաստանում եւ ԱՊՀ-ի մի շարք երկրներում:


Ռուզան Խաչատրյան