Հայաստանցի երեք պատգամավորներ խնդրել են փոխել ձերբակալված Չախալյանի խափանման միջոցը

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Հմայակ Հովհաննիսյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Թաթուլ Մանասերյանը այսօր խնդրել են փոխել ձերբակալված Վահագն Չախալյանի խափանման միջոցը:

«Միասնական Ջավախք» կազմակերպության խորհրդի անդամ Վահագն Չախալյանը, նախ, անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել Աշտարակ-֊Երեւան մայրուղում, իսկ այնուհետեւ երկու ամսով կալանվել՝ հայ֊-վրացական սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով:

«Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը կամ անձնական երաշխավորությունը», - միջնորդնում են պատգամավորները:

Վերջին օրերին Հայաստանի կառավարության շենքի դիմաց եւ հայ֊վրացական սահմանին գտնվող Բավրայի անցակետում բողոքի ցույցեր են կազմակերպվել Չախալյանի ձերբակալման դեմ:

Ցուցարարների կարծիքով, Չախալյանի ձերբակալումը «ակնհայտորեն քաղաքական բնույթի է եւ ուղղակիորեն առնչվում է վերջին տարիներին ջավախահայության շրջանում «Միասնական Ջավախք»֊-ի քաղաքական կշռի եւ հեղինակության աճի հետ»: