Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող օրենքը

Ֆրանսիայի խորհրդարանն այսօր ընդունեց Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող վիճահարույց օրենքը: Օրինագծի օգտին քվեարկեցին Ազգային ժողովի պատգամավորներից 106֊-ը, դեմ՝ 19֊-ը:

Օրենքի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

Օրենքը պետք է վավերացվի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, եւ ստորագրվի նախագահ Ժակ Շիրակի կողմից:

«Մի պահ պատկերացրեք, որ Գերմանիան այսօր հերքի հրեաների Ողջակիզումը: Դա լիովին անընդունելի է»,֊ - RTL ռադիոկայանին ասել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը:

Թուրքիան նախօրոք զգուշացրել էր, որ օրենքի ընդունումը խիստ կվնասի Ֆրանսիայի հետ հարաբերություններին:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ