Մոսկվայում սպանվել է «Վնեշտորգբանկ»-ի ղեկավարներից մեկը

Երեկ երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքում սպանվել է «Վնեշտորգբանկ»-ի մասնաճյուղերից մեկի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պլոխինը: Սա վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ բանկիրի սպանությունն է Մոսկվայում:

Սեպտեմբերի 13-ին մահափորձ էր կատարվել Ռուսաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Անդրեյ Կոզլովի նկատմամբ, որը մեկ օր անց ստացած վերքերից մահացել էր հիվանդանոցում:

Պլոխինի սպանության կապակցությամբ Ռուսաստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում ասված է, որ «դիտարկվում են սպանության բոլոր հնարավոր պատճառները, այդ թվում՝ կապված մասնագիտական գործունեության հետ»:


Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը նաեւ փոխանցում է, որ Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը կարծիք է հայտնել, թե Պլոխինի սպանությունը հասարակության քրեականացման, այլ ոչ թե բանկային համակարգում «վերաբաժանման» արդյունք է: