Ադրբեջանի արտգործնախարարի կարծիքով, Ղարաբաղի կարգավիճակը «այսօր չի կարող հստակեցվել»:
Ելույթ ունենալով այս գիշեր ՄԱԿ֊-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում` Էլմար Մամեդյարովը պնդել է, որ կարգավիճակի որոշակիացումը պետք է լինի «խաղաղ, ժողովրդավարական եւ իրավական գործընթաց՝ Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների անմիջական մասնակցությամբ եւ համաձայնությամբ»:
«Դրան հասնելու համար հայկական ուժերը պետք է դուրս բերվեն բոլոր գրավյալ տարածքներից եւ պայմաններ ստեղծվեն տեղահանված ադրբեջանցիների ապահով եւ արժանապատիվ վերադարձի համար: Նման տրամաբանական զարգացումները պայմաններ կստեղծեն հակամարտության կարգավորման երկրորդ փուլի համար, այն է՝ հակամարտությունից տուժած տարածքներում կյանքի նորմալացում, միջհամայնքային հարաբերությունների վերականգնում, սոցիալ -տնտեսական զարգացման ապահովում եւ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ողջ բնակչության համար ինքնակառավարման մոդելի քննարկում»,֊ - ասել է Մամեդյարովը:
«Մեր դիրքորոշումը հիմնված է ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ֊ որոշումների վրա, որոնք աներկբայորեն պահանջում են հայկական զորքերի` առանց պայմանների դուրսբերում բոլոր գրավյալ տարածքներից, Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնում, քաղաքացիական բնակչության վերադարձի համար բարենպաստ պայմանների ստեղծում եւ միջհամայնքային հարաբերությունների վերահաստատում», -֊ նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:
«Դժվար է բանակցություններում ճեղքում ակնկալել, երբ Հայաստանը հրաժարվում է դեմ առ դեմ հանդիպումներից եւ չի ցանկանում կառուցողական դիրքորոշում որդեգրել՝ առկա խնդիրները լուծելու նպատակով: Ավելի մտահոգիչ է այն, որ Հայաստանը փորձում է բոլոր միջոցներով սատար կանգնել անջատողական ռեժիմին, որը նրա աջակցությամբ հաստատվել է Ադրբեջանի գրավյալ տարածքներում, եւ միֆեր ու առասպելներ է տարածում իր պատմական անցյալի եւ Ղարաբաղում հաստատված ռեժիմի տնտեսական նվաճումների մասին»,֊ - ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանի արտգործնախարարի համոզմամբ` իրականությունը հակառակն է վկայում. - «Հայկական համայնքի անդամները գնալով ավելի ու ավելի են հակված հեռանալու Ղարաբաղից՝ կենսապայմանների վատթարացման եւ հեռանկարների բացակայության պատճառով»:
«Ողջ տարածաշրջանի զարգացման դինամիկան վկայում է, որ 5֊-10 տարվա ընթացքում տնտեսական աճը տարածաշրջանում շատ ավելի էական կլինի Հայաստանի համեմատ»,֊ - կանխատեսել է ադրբեջանցի դիվանագետը:
«Երեւանին կարող է շանս տրվել միանալու տարածաշրջանային եւ միջպետական ծրագրերին, սակայն Հայաստանը, նախ, պետք է որոշակի քայլեր ձեռնարկի՝ հարեւաննների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու ուղղությամբ», -֊ եզրափակել է Էլմար Մամեդյարովը: