«Ատլանտիս»-֊ը հաջողությամբ վայրէջք կատարեց

Այսօր Ֆլորիդայում՝ Քենեդիի տիեզերական կենտրոնում հաջողությամբ վայրէջք կատարեց «Ատլանտիս» ամերիկյան տիեզերանավը:

6 տիեզերագնացներից կազմված անձնակազմը 12 օր մոնտաժման աշխատանքներ է իրականացրել Միջազգային տիեզերակայանում: Ըստ արեւմտյան գործակալությունների, սա առաջին նման առաքելությունն էր «Կոլումբիա» տիեզերանավի 2003 թվականին տեղի ունեցած վթարից հետո, որը 7 տիեզերագնացի կյանք խլեց:

«Ատլանտիս»֊-ի վայրէջքը հետաձգվել էր մեկ օրով՝ Ֆլորիդայում վատ եղանակի եւ տիեզերանավի շուրջ պտտվող տիեզերական մարմինների բեկորների պատճառով: