Ղազախստանի նախագահը աշխատանքից ազատել է «ամենաթանկ պաշտոնյային»

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը աշխատանքից ազատել է երկրի «ամենաթանկ պաշտոնյային»` «Ղազախտելեկոմ» ազգային ընկերության ղեկավար Խայրաթ Քարիբժանովին, որն ինքն իր համար ամսական 364 հազար դոլար աշխատավարձ էր սահմանել:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊ գործակալության հաղորդմամբ, Անվտանգության խորհրդի նիստում նախագահը հայտարարել է, թե այն ղեկավարը, որը նման աշխատավարձ է սահմանում, աշխատելու «բարոյական իրավունք չունի», եւ կարգադրել է վարչապետ Դանիալ Ահմետովին նրան հեռացնել աշխատանքից:

Նազարբաեւը նաեւ հայտնել է, որ Ղազախստանի զարգացման բանկի նախագահի աշխատավարձը եղել է ամսական 100 հազար դոլար: Նա նույնպես պաշտոնազրկվել է: