Այս տարի սպանվել է 31 լրագրող

2006 թվականի սկզբից աշխարհի տարբեր երկրներում սպանվել է 31 լրագրող: Այդ մասին հայտնել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը:

Կոմիտեի արձանագրել է, այս ամիս անհայտ հանգամանքներում բանտում մահացել է «Ազատություն» ռադիոկայանի Թուրքմենական ծառայության թղթակից Օգուլսապար Մուրադովան:

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Իրաքն է՝ վերջին 15 տարվա ընթացքում այնտեղ զոհվել է 78 լրագրող, նրանցից 20-֊ը՝ այս տարի:

Ռուսաստանում վերջին 15 տարվա ընթացքում զոհվել է 42 լրագրող:

Կոմիտեն փաստում է, որ լրագրությունը վտանգավոր մասնագիտություն է դառնում: Յուրաքանչյուր 10 սպանված լրագրողներից 7-֊ը քննադատում էր իր երկրի իշխանություններին: