Դպրոցի տնօրենը բողոքում է կանգառը դպրոցի դիմաց տեղակայելու դեմ

«Շատ «հանճարեղ» ուղեղ ունեն այդ որոշումն ընդունողները: Չեմ կարող հասկանալ, այդ թուղթը ստորագրողները աշակերտ չե՞ն եղել, ծնող չե՞ն», - ասում է նա` հավելելով, որ կանգառը տեղափոխելու որոշման մասին իրենց նույնիսկ չեն տեղեկացրել:

Վարդգեսյանը ամեն օր բողոք-դիմումներ է հղում քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն, ոստիկանություն, թաղապետարան, սակայն բողոքները «միայն հակառակ արդյունքն են տալիս»:

«Ես զգուշացնում եմ, եթե նրանք դա չարեցին, ես ինքս եմ անելու. ես կհանեմ այդ կանգառը, թող ինձ աշխատանքից ազատեն... Այս երեխաների անվտանգությունն ավելի կարեւոր է, քան տնօրենի իմ աթոռը», - ասում է նա:


Իրինա Հովհաննիսյան