Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը երեքշաբթի օրը մեկնել է Փարիզ: Գյուլի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիի բանակցությունների օրակարգում երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր են:
Թուրքիայի համար այս օրերին առանցքայինը Եվրամիությանը անդամակցության հարցն է: Ֆրանսիայի ամենահեղինակավոր պետական գործիչներից մեկը՝ ներքին գործերի նախարար, երկրի հաջորդ նախագահի հավանական թեկնածու Նիկոլա Սարկոզին անցած ուրբաթ առաջարկել էր ընդհանրապես սառեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները, քանի որ Անկարան չի կարգավորում հարաբերությունները Կիպրոսի հետ:
Եռօրյա այցի ընթացքում Գյուլը մասնակցելու է նաեւ Եվրոպական միության եւ Միջերկրականի ժողովին, որը նվիրված է հանդուրժողականության եւ մշակութային համագործակցության խնդիրներին:
Երեկ Փարիզում էր նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ով բացասական պատասխան էր տվել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Փարիզում հնարավոր է նրա հանդիպումը Աբդուլա Գյուլի հետ:
Փարիզից վերադառնալով Անկարա, Գյուլը պատրաստվելու է արտասահմանյան նոր ուղեւորության՝ սեպտեմբերի վերջին նա ուղեկցելու է Միացյալ Նահանգներ մեկնող վարչապետ Ռեջեփ Էրդողանին:
Սեպտեմբերի 29-ին Էրդողանն ու Գյուլը Նյու 3որքում հանդիպելու են թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, ապա մեկնելու են Վաշինգտոն, որտեղ նրանց ընդունելու է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը: Ետդարձի ճանապարհին Էրդողանին եւ Գյուլին Լոնդոնում ընդունելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրը:
Արմեն Քոլոյան, Պրահա