Լեհաստանում հրատարակվող Wprost տնտեսական ամսագիրը հրապարակել է նախկին խորհրդային պետությունների 100 ամենահարուստ մարդկանց ցուցակը: 100 ամենահաջողակ ու ամենահարուստ գործարարներից 48-ը այս ցանկում ռուսաստանցի է, 15-ը՝ ուկրաինացի, 14-ը՝ լեհ, 9-ը՝ ռումինացի, 4-ը` սերբ, 3-ը` չեխ, 3-ը` խորվաթ, 2-ը` բուլղարացի եւ 2-ը` լատվիացի:
Հայաստանում հայտնի ամենամեծահարուստներն անգամ այս ցուցակում տեղ չեն զբաղեցրել: Չկա անգամ Ռուսաստանից կամ Ուկրաինայից որեւէ հայազգի գործարար:
Առաջին տեղը արդեն տարիներ շարունակ զբաղեցնում է Ռոման Աբրամովիչը՝ 19,5 միլիարդ դոլար կարողությամբ: «Լուկօյլ»-ի ղեկավար Վագիթ Ալեքպերովը 5-րդ տեղում է՝ 12 միլիարդով: Ազատազրկված ու այժմ բանտում գտնվող Միխայիլ Խոդորկովսկին 550 միլիոն դոլարով զբաղեցրել է 79-րդ տեղը:
Ցանկը եզրափակում է Ժդենեկ Բակալա անունով չեխ մի գործարար՝ 350 միլիոն դոլարով: Սա նշանակում է, որ այսօրվա դրությամբ նախկին խորհրդային կամ կոմունիստական տարածքում որեւէ հայ այդ չափի հայտարարագրված կարողություն չունի:
Արեւելյան Եվրոպայի ու նախկին խորհրդային տարածքի հետկոմունիստական երկրներում 100 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կազմում է 257,5 միլիարդ դոլար, ինչը 74 տոկոսով ավելի է Wprost ամսագրի՝ անցյալ տարի հրապարակած ցուցանիշից:
Վերլուծաբանների կարծիքով, Արեւելյան Եվրոպայի ու նախկին խորհրդային տարածքի հարուստ մարդկանց կարողությունների կտրուկ աճը մեկ տարվա ընթացքում կապված է նաեւ ունեցվածքը հայտարարագրելու հետ:
Աննա Կարապետյան, Պրահա