Ջավախքը պատրաստվում է տեղական ընտրությունների

Ջավախքում ավարտվել է հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար թեկնածուների գրանցումը:

«Ջավախք ինֆո» գործակալության փոխանցմամբ, Ախալքալակի (թիվ 40) ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Մաքսիմ Մահտեսյանը հայտնել է, որ 22 պատգամավորական տեղի համար պայքարելու են 80 թեկնածուներ:

Հայաշատ մյուս` Նինոծմինդայի շրջանի (թիվ 41) ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կյուրեղյանի խոսքերով, 10 պատգամավորական տեղի համար պայքարը ընթանալու է 49 թեկնածուների միջեւ: