Խաղից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում մեր հավաքականի ավագ մարզիչը նշեց, որ գոհ է տղաների խաղից, բայց` ոչ արդյունքից:
«Խաղի ընթացքում տիրում էինք նախաձեռնությանը, սակայն վերջնական հարվածը չէր ստացվում: Եղան եզրային ճեղքումներ, գրագետ փոխանցումներ: Հայաստանի հավաքականը երկար ժամանակ պաշտոնական հանդիպում չէր անցկացրել: Այդուհանդերձ, կարելի է նշել, որ տղաները վատ հանդես չեկան եւ լավ տպավորություն թողեցին: Շատ եմ ցավում, որ պարտվեցինք, ոչ ոք պարտվել չի սիրում», - նշեց Յան Պորտերֆիլդը:
Նրա խոսքերով, հավաքականի ֆուտբոլիստները կատարեցին բոլոր հրահանգները:
«Ոչ մեկից չեմ կարող դժգոհել, ով հետեւել է խաղին, կարող է փաստել, որ տղաները լիովին նվիրվեցին խաղին: Չեմ ցանկանում որեւէ մեկին առանձնացնել, կցանկանայի ուշադրություն հրավիրել թիմային ոգու վրա» - նշեց նա:
Միսակ Կրկյաշարյան